«Հարցրու բժշկին, Չ=Չ» նախաձեռնությունն ընդգծում է մասնագետների դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գործում. Նանուշյան
Առողջապահության նախարարությունը` UNAIDS-ի և գործընկերների աջակցությամբ, սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը` «Հարցրու բժշկին, Չ=Չ»: Այս նախաձեռնությունն ընդգծում է առողջապահության ոլորտի մասնագետների կենսական դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի առաջխաղացման գործում` միաժամանակ շեշտելով մարդու իրավունքների կարևորությունը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը վերացնելուն միտված գործընթացում:
Քարոզարշավի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձը վիդեո վկայությունների միջոցով՝ ցուցադրելով իրենց նվիրումը խարանից զերծ միջավայրեր ստեղծելու, իրավունքների վրա հիմնված մոտեցումներ ապահովելու և բարձրորակ խնամք տրամադրելու համար:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի քարոզարշավի բացման պաշտոնական խոսքը` ստորև։