Մանչեսթեր Սիթին միակ թիմն է, որը միավորներ չի վաստակել ԱՊԼ-ում նոյեմբերին
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» համար նոյեմբեր ամիսն անսովոր էր արդյունքների տեսանկյունից:
«Քաղաքաբնակներն» առաջնությունում պարտվեցին «Բորնմուտին» (1-2), «Բրայթոնին» (1-2) և «Տոտենհեմին» (0-4)։
Իսկ ահա Չեմպիոնների լիգայում խոշոր հաշվով պարտություն կրեցին Լիսաբոնի «Սպորտինգից» (1-4): Ամսվա վերջին խաղում Պեպ Գվարդիոլայի թիմը վերջապես անպարտելի մնաց, բայց ակնհայտորեն գոհ չէր՝ 3-3 հաշվով ոչ-ոքիից «Ֆեյենորդի» հետ խաղում:
Հետաքրքիր է, որ «Մանչեսթեր Սիթին» միակ թիմն է, որը միավորներ չի վաստակել ԱՊԼ-ում նոյեմբերին։ «Աստոն Վիլան» ու «Լեսթերը» նույնպես վատ ամիս անցկացրին, սակայն կարողացան մեկական միավոր վաստակել, փոխանցում է Armsport-ը։