Ես կտրեցի նրա մազերն այս շաբաթ և այժմ նա սկսել է գոլեր խփել․ Կլյուվերտ
«Բորնմուտի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը խոսել է «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում իր թիմակից Միլոշ Կերկեսի գոլի մասին․
«Կերկեսի սանրվա՞ծքը.․․ Այո, ես կտրեցի նրա մազերն այս շաբաթ և այժմ նա սկսել է գոլեր խփել։ Այժմ ես կբարձրացնեմ իմ՝ վարսավիրի ծառայությունների արժեքը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Կլյուվերտի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ջասթին Կլյուվերտը Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել. Կլյուվերտը երկու 11 մետրանոց է իրացրել «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման 18-րդ րոպեին։ Եվ սա ամենավաղ դեպքն է, երբ թիմը երկու 11 մետրանոց է իրացրել Պրեմիեր լիգայի մեկնարկից ի վեր:
Հոլանդացի կիսապաշտպանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել 13-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։ Նա գոլի հեղինակ դարձավ 3-րդ, 18-րդ և 74-րդ րոպեներին։ Երեք գոլերն էլ գրանցեցին 11 մետրանոցներից։ Դա տեղի ունեցավ ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին անգամ։ Միևնույն ժամանակ, բոլոր 11 մետրանոցները վաստակել է հարձակվող Էվանիլսոն Բարբոսան. այդպիսի բան ևս երբեք չի եղել Պրեմիեր լիգայում: