Իրանի արտգործնախարարը կմեկնի Սիրիա և Թուրքիա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին կմեկնի հարեւան Թուրքիա՝ Իդլիբում և Հալեպում սիրիական կառավարական զորքերի դեմ ահաբեկչական խմբավորումների հարձակման ֆոնին, հայտնում է Mehr-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ Աբբաս Արաքչին երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 2-ին, կայցելի Անկարա։
Իր հերթին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը հայտնել է, որ Արաքչին նախատեսում է Թուրքիա մեկնելուց առաջ այցելել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։
Ուղևորությունը տեղի կունենա Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և Իդլիբում և Հալեպում սիրիական կառավարական զորքերի դեմ ահաբեկչական խմբավորումների հարձակման ֆոնին: