Ջրցան մեքենաներ, ձերբակալություններ․ իրավիճակը Վրաստանի խորհրդարանի տարածքում
Հատուկջոկատայինները մոտեցել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Սկսվել են ձերբակալությունները։
Համազգեստով և վահաններով հատուկջոկատայինները խորհրդարանի ետնաբակից ցուցարարների մի մասին դուրս են բերել հարակից փողոցներ։ Այս պահին հայտնի է մեկ տուժածի մասին, որին տեղափոխել է շտապօգնության մեքենան, հայտնի է նաև մի քանի ձերբակալվածի մասին, որոնց թվում նաև անչափահասներ կան։