Ո՞րն է շոկոլադի մեկ օրվա չափաբաժինը. էնդոկրինոլոգի խորհուրդները
Շոկոլադի օգտակարությունը պայմանավորված է կակաոյի հատիկների առկայությամբ, ասել է էնդոկրինոլոգ Ելենա Օստրովսկայան։
Շոկոլադը պարունակում է շատ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են օքսիդատիվ սթրեսի ծանրությունը, ինչպես նաև B2, B1 և B6 վիտամիններ, որոնք կարևոր են նյարդային համակարգի համար:
Այնուամենայնիվ, Օստրովսկայան նշել է, որ այս մթերքը պարունակում է շատ ածխաջրեր և ճարպեր : Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տվում օրական 20-30 գրամից ավելի շոկոլադ ուտել։
Բժիշկը ավելացրել է, որ կակաոյի հատիկները պարունակում են օգտակար միկրոէլեմենտներ, ինչպիսիք են մանգանը, պղինձը, երկաթը, կալիումը և սելենը: Դրանք տրիպտոֆան ամինաթթուների հետ մասնակցում են սերոտոնինի սինթեզին և բարելավում տրամադրությունը, իսկ թրեոնինը բարելավում է ճանաչողական ունակությունները և օգնում է հաղթահարել սթրեսը:
«Կակաոյի հատիկները պարունակում են մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են աղիների աշխատանքի համար»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է Օստրովսկայան։
Նա խորհուրդ է տվել շաքարախտ և գիրություն ունեցող մարդկանց սահմանափակել շաքար պարունակող շոկոլադի քանակը:
«Դուք ստիպված կլինեք հրաժարվել շոկոլադից, եթե ալերգիա ունեք կակաոյի հատիկներից, ինչպես նաև մրգերից և հատապտուղներից, համեմունքներից և ընկույզից, որոնք մտնում են դրա բաղադրության մեջ»,- նշել է Օստրովսկայան։
Բացի դրանից, նա կոչ է արել ավելի քիչ շոկոլադ ուտել աղեստամոքսային տրակտի ցանկացած հիվանդության սրացման ժամանակ, ինչպես նաև հղիության ընթացքում, հատկապես երկրորդ եռամսյակում, երբ մեծանում է ինսուլինակայունության և դիաբետի զարգացման ռիսկը։