Ես շատ զայրացած եմ․ Ռաֆինյան՝ Լաս Պալմասի հետ հանդիպման մասին
Իսպանական Լա Լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» անսպասելիորեն պարտվեց «Լաս Պալմասին» (1:2):
«Բարսայի» առաջատարներից մեկը՝ Ռաֆինյան, պարտությունից հետո դուրս եկավ չթաքցրեց իր զգացմունքները։
«Մենք պետք է նայենք, թե ինչն ենք սխալ անում, որպեսզի փորձենք բարելավել մեր ցուցանիշներն ու արդյունքները: Կարծում եմ, որ մենք իջեցրել ենք մեր աշխատանքի մակարդակը, և դա ավելի է բարդացնում մեր խաղը: Ես շատ զայրացած եմ։ Մենք պետք է փորձենք կատարելագործվել։ Մենք շատ բաներ ենք սխալ անում:
Ինձ չի հետաքրքրում իմ գոլը, ինձ հետաքրքրում է թիմի հաղթանակը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ բրազիլացու խոսքերն է մեջբերում Diario AS-ը։