Բողոքի ակցիաներ՝ Վրաստանի մի քանի քաղաքներում
Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները տրանսպորտը կաթվածահար են արել:
Ցուցարարները փորձում են հասնել խորհրդարանի շենք: Նրանք քարերով հարվածել են ցանկապատին, հայտնում է Sputnik Գրուզիան։
Ոստիկանական ուժեր, հատուկ ջոկատայիններ, ջրցան մեքենաներ ու հատուկ տեխնիկա են բերվել։
Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Բաթումում, Զուգդիդում, Քութայիսում և Թելավում։