Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները
Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները, հայտնում են «Reuters»-ի աղբյուրները։
Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները հարձակոմը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: Նրանք արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը: