Մադրիդի Ռեալը օգնություն է խնդրել Զինեդին Զիդանից
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դեռ չի արդարացրել սպասելիքները: Թվում էր, թե հարձակվողը ցանկանում էր խաղալ հարձակման ձախ եզրում, այլ ոչ թե կենտրոնում։ Սակայն Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ վերջին խաղում (2:0) Մբապեն համոզիչ չէր նույնիսկ ձախ եզրում։ Այս մասին հայտնում է Sport․es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» դիմել է իր նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օգնությանը։ Նշվում է, որ Զիզուն սերտ կապ ունի Մբապեի հետ։ Զինեդինի խոսքերը մեծ կշիռ ունեն Կիլիանի համար: «Սերուցքայինները» Զիդանին խնդրել են խոսել Մբապեի հետ և ուղղորդել նրան ճիշտ ուղղությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մադրիդյան գրանդի կզմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։