Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանացման բաժանմունքում է․ վիճակը ծանր է
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով: Հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։
Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր:
Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն: