Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում խաղալ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է ապագայի ծրագրերի մասին։
«Համաձա՞յն եմ երկրպագուների հետ, որ «Ռոստովում» երկրորդ երիտասարդությունս եմ ապրում: Ես շատ ուրախ եմ և շատ գոհ եմ, որ երկրպագուներն այդպես են կարծում, բայց ես այդքան էլ մեծ չեմ։ Ես դեռ 32 տարեկան եմ և խաղալու համար բավականաչափ ուժ ունեմ։ Անպայման 2-3 տարի դեռ կխաղամ, հետո կտեսնենք, թե ինչպես կլինի ֆիզիկական վիճակս»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Բայրամյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Նշենք, որ Բայրամյանը «Ռոստովում» է հանդես գալիս 2010 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: