Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար, որը պետք է վերաբացվի 2019 թվականի հրդեհից վերականգնվելուց հետո, հայտնել է BFM TV-ն։
«Տաճարը վերականգնվել է, թարմացվել է: Հոյակապ է»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, որի այցը տաճար ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսության ուղիղ եթերում։
Մակրոնը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերականգնմանը: Մայր տաճարի վերակառուցմանը մասնակցել են մոտ 2 հազար մարդ և մոտավորապես 250 ձեռնարկություն։
Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկն է: Այն այցելուների համար կբացվի դեկտեմբերի 8-ին՝ 5,5 տարի տևած լայնածավալ վերակառուցումից հետո։ Մինչ հրդեհը տարեկան մոտ 14 միլիոն զբոսաշրջիկ էր այցելում տաճար։