Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։