Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավագույն հիշողության մասին
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որն այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», խոսել է կատալոնական ակումբում իր սիրելի հիշողության մասին։
«Բարսելոնայի ամենասիրելի հիշողությո՞ւնը. Տարին, երբ մենք նվաճեցինք վեց տիտղոս [2009]: Այդ ժամանակ մեր ողջ թիմը հաճույք էր ստանում ընթացքից՝ մարզումներ, հանդիպումներ։ Ամեն օր: Մենք խաղադաշտ էինք դուրս գալիս՝ արդեն իմանալով, որ հաղթելու ենք, հարցն այն էր, թե ինչ հաշվով։ Սա իսկապես հիանալի տարի էր»,- ասել է Մեսսին 3Cat YouTube ալիքին տված հարցազրույցում:
երեք Հիշեցնենք, որ Մեսսիի ակումբային կարիերան սկսվել է իսպանական թիմում. «Բարսելոնայի» հետ հարձակվողը նվաճել է Իսպանիայի 10 չեմպիոնական տիտղոս, Իսպանիայի ութ սուպերգավաթ, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի չորս գավաթ և աշխարհի ակումբային առաջնության երեք տիտղոս։ Մեսսին Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի», «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, փոխանցում է Armsport-ը։