Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկացվում
Իռլանդիայում նոյեմբերի 29-ին անցկացվում են արտահերթ համընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվեն երկրի խորհրդարանի ստորին պալատի 173 պատգամավորները և խոսնակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Պատգամավորների թիվն ավելացվել է. 2020 թվականին ընտրված ստորին պալատում կար 160 պատգամավոր։
Նոյեմբերի սկզբին Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել էր, որ «հիմա է ժամանակը», որ իռլանդացի ժողովուրդը նոր մանդատ տա կառավարությանը։
Իռլանդիայի իշխող կոալիցիայի մեջ է մտնում երեք կուսակցություն։
Նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է դեկտեմբերի 18-ին։ Երկրի կառավարությունը պաշտոնապես կձևավորվի ստորին պալատում վարչապետի ընտրության շուրջ քվեարկությունից հետո։