Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ
Վրաստանի ոստիկանությունը խորհրդարանի հարակից մի շարք տարածքներում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Շենքի լուսավորությունն ամբողջությամբ անջատվել է։ ՆԳՆ-ն կրկին նախազգուշացրել է, որ սկսելու է ակտիվորեն կանխել օրինազանցների գործողությունները։
«Արդեն երեք ոստիկան է տուժել ցուցարարների գործողություններից, որոնք իրավապահների ուղղությամբ նետում են տարբեր առարկաներ: Իրավապահներից երկուստ տեղափոխվել են հիվանդանոց: Իրավիճակը հանդարտեցնելու համար ոստիկանությունը ձեռնարկել է օրենքով նախատեսված քայլեր, այդ թվում՝ հատուկ միջոցներ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ: