Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում: Պաշտոնյաներին` առանց բացատրության աշխատանքից ազատել, ԲԴԽ նախագահին ազատել եւ ստիպել, որ դատավորներից յուրաքանչյուրը մտածի` հաջորդն ինքն է, մի քանի «կռուգ» պտտեցնել Ռոբերտ Քոչարյանի գործը: Երեկ Մարտի 1-ի «վերաբացված» գործով հերթական նիստն էր:
Դատավորը 2018-ին «Իմ քայլի» նախընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Պետրոսյանն է: Եվ քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ գործ է քննվում, մեղադրողը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։