«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ:
«Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ գրել է նա։
Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ վիրահատության, չի օգտագործել որևէ դեղամիջոց և չի տանջել իրեն ֆիզիկական վարժություններով։
Երգիչը նշել է, որ սահուն կերպով նիհարել է՝ հարմարեցնելով ապրելակերպն ու սննդակարգը։