«Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Երևանի «Նոա»-ն հյուրընկալեց իսլանդական «Վիկինգուր»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Վիկինգուր»-ը առավել շատ էր տիրում գնդակին: Իսկ արդեն խաղակեսի միջնամասում առավել սուր էր գրոհում «Նոա»-ն: Առաջին կեսում այդպես էլ գոլեր չեղան, ու թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում էլ թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել միմյանց խոցելի օղակները: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց` զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում «Նոա»-ն կանցկացնի դեկտեմբերի 12-ին` Երևանում ընդունելով ԱՊՕԷԼ-ին: