Գրիգոր Կյոկչյանի Ամանորյա բարեմաղթանքը` Նյու Յորքից
Նոր սերնդի ամենահետաքրքիր երգիչներից մեկը` Գրիգոր Կյոկչյանը, Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ-ում` Նյու Յորքում: Ամանորը դիմավորել է մտերիմների և ընկերների հետ: Չնայած, ինչպես նշում է երգիչը. «Նյու Յորքում այնքան հետաքրքիր է , որ կարող ես անգամ միայնակ փողոցում անմոռանալի օր անցկացնել»:
Գրիգորը 2014-ից առանձնահատուկ ինչ որ բան չի սպասում, բայց շարունակելու է շատ աշխատել, քանի որ վստահ է.«Հնարավոր է ներքևից հասնել վերև` սեփական աշխատանքի արդյունքում»:
Գիգոր Կյոկչյանը Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում շնորհավորեց ողջ աշխարհի հայերի Ամանորը. «Ուզում եմ հաջողակ ու ժպիտներով լի տարի լինի: ՈՒզում եմ իմ երկրացիները և աշխարհի բոլոր հայերը լինեն հանգիստ, ապրեն խաղաղ մթնոլորտում, ժպտան սրտանց և լինեն առողջ:Շնորհավոր»:
Ամանորյա բարեմաղթանքներով `Գայանե Շահինյան