Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողոցում ՆԳՆ-ն հավելյալ ուժեր և ջրցան մեքենաներ է կենտրոնացրել
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մոբիլիզացված են Վրաստանի տարբեր քաղաքներում անցկացվող ակցիաների շրջակայքում կարգուկանոն պահպանելու համար։
Կառույցից կոչ են արել հանրահավաքների կազմակերպիչներին, քաղաքական առաջնորդներին և մասնակիցներին օրենքով սահմանված կարգով բողոքի ակցիաներ կազմակերպել, հակառակ դեպքում կհետևի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսթավելիի փողոցում ՆԳՆ-ն հավելյալ ուժեր և ջրցան մեքենաներ է կենտրոնացրել։ Կան հաղորդումներ, որ Վրաստանի խորհրդարանից ոչ հեռու բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև։
ՆԳՆ աշխատակիցները մուտքի դարպասների մոտ հավաքվածներին հրում են դեպի Ռուսթավելի պողոտա։