ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում.
դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում (Լեռնագործների փող., 4 շենք).
դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-12.00, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում.
դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-16.00, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում.
դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11.00-15.00, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փող, 1 շենք):