Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը
Ժամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը:
2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն զգացել, օգտվել կանեփից: Խոսքը բազմակի սկլերոզով, ողնուղեղի վնասվածքներով, քաղցկեղով կամ քրոնիկական ցավով հիվանդների մասին է։
«Շատերը զգում են ավելի քիչ ցավ կամ սրտխառնոց, ինչը կարող է զգալիորեն բարելավել նրանց կյանքի որակը», – Shantnews-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է վարչության ղեկավար Սոֆի Լյուդենը։
Դանիայի որոշ բժիշկներ քննադատել են ժամանակավոր օրենքը և կանեփ չեն նշանակել։ Նրանք ընդգծել են, որ հիվանդները բավարար տեղեկատվություն չեն ստանում դեղամիջոցի հետևանքների և կողմնակի ազդեցությունների մասին։