Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 7-12-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։
Այս մասին նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։
Նշվում է, որ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Ըստ որոշման՝ նախարար Սրբուհի Գալյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: