Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ
Հանրային միջոցառումներ՝ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում:
Միջոցառումների ընթացքում այցելուները կարող են անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ:
Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Հանրային միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: