Սպասում եմ, որ պետք է լինի հրաշքների, հաղթանակների և սիրո տարի. Լուսինե Բադալյանի սպասելիքներն ու բարեմաղթանքները
2013 թվականն իր տեղ է զիջում 2014 թվականին: Ոմանց համար 2013-ը հաջողակ, ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Սակայն, մեկ բան հաստատ է՝ յուրաքանչյուրս հավատում ենք հրաշքների, որոնք անպայման պետք է իրականանան հենց Ամանորի գիշերը: Ամանորի հետ կապված իր հիշողություններով ու դրական լիցքերով Operativ.am-ի հետ կիսվեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:
-Ինչ ձեռքբերումներ ունեցաք 2013 թվականին և ինչո՞վ այն նշանավորվեց Ձեզ համար:
Ես իմ առջև նպատակներ չեմ դնում շատ վաղուց, այլ անում եմ այն ինչ կյանքը մատուցում է: Այն բոլոր պարտականությունները, որ այս տարվա կտրվածքով կյանքն ինձ վրա դրել է, այն բոլոր մարդկանց խնամքը, որ հանձնել է ինձ, համենայնդեպս փորձել եմ կատարել: Տարին այդ իմաստով համարում եմ հաջողված, չնայած շատ դժվար տարի էր, քանի որ եղան մարդկային կորուստներ: Սակայն, տարին ինձ մոտ տպավորվել է իր լուսավոր և գեղեցիկ կետերով, որոնք ես համենայնդեպս տարվա ընթացքում ունեցել եմ:
-Ձեզ համար ամենահիշվող Ամանորը:
Ճիշտ ասած այդպիսի Ամանոր չեմ ունեցել, որ այդպես տպավորվել է, որ ես կարող եմ հիմա հիշել: Ինձ համար դա շրջան է, որ գալիս է ու պետք է գնա: Ամեն տարի Ամանորին սպասում ե ս հրաշքների ակնկալիքվ, որ ինչ որ հրաշք է լինելու կամ հրաշալի տարբերակով է անցնելու, բայց լինում է այնպես, ինչպես որ լինում է:
-Իսկ երբևէ նամակ գրե՞լ եք Ձմեռ պապիկին:
Ես միշտ Ձմեռ պապիկին իմ մտքում նամակ գրում եմ և Ձմեռ պապիկը, համենայնդեպս, ինչքան իր ուժերը ներում է, իմ նպատակներն իրականացնում է: Ինձ համար Ամանորը շատ կարևոր տոն է, այն իմաստով, որ այն երազանքները, որ տարվա ընթացքում ձևավորվում են իմ գլխում ես իրենց բերում եմ ամփոփ տեսքի և ժամը 12-ին այդ երազանքները պահում եմ: Կարծես, ես ոչ թե Ձմեռ պապիկին նամակ եմ գրում Ամանորի գիշերը նվերներ ստանալու պայմանով, այլ Ամանորի գիշերն է այդ նամակը ձևավորվում, որը ես ուղարկում եմ և տարվա ընթացքում այն կատարվում է: Բովանդակությունը վերջին տարիների ընթացքում, առանձնապես չի փոխվում և ասյ տարի նույնպես չի փոխվելու: Այդ նամակի հիմնական կետերը լինում են. քեզ շրջապատող մարդկանց կյանքում լինեն հաջողություններ, բոլորի երազանքներն իրականան և դու չկորցնես ոչ մեկին: Այսինքն բոլորին տեսնես լավ:
-Իսկ ո՞նրն է եղել Ամանորին ստացած ամենաառանձնահատուկ և հիշվող նվերը:
Նվերներ ստանում եմ, բայց սովորական նվերներ, այն ինչ սովորաբար անհրաժեշտ է կամ մտերիմ մարդիկ գիտեն, որ ես դրա կարիքն ունեմ ու դա նվիրում են: Բայց, յուրահատուկ նվերներ չեմ կարող առանձնացնել:
-Ձեր ակնկալիքները 2014 թվականից:
Սպասում եմ հրաշքների, հաղթանակների և սիրո տարի պետք է լինի: Համենայնդեպս, էդպես տրամադրված եմ: Տրամադրված եմ, որ պետք է հեքիաթային տարի լինի: Ձին մեզ մոտ ասոցացվում է մուրազով, սովորաբար, «երբ բաժակ են նայում ձի են տեսնում ասում են մուրազ կա»: Ձին ասոցացվում է միշտ հրաշքի, հաղթանակի, երազանքների կատարման հետ: Դրա համար այդպիսի տրամադրվածություն ունեմ, որ ոչ միայն իմ, այլ բոլորի կյանքում էդպես էլ պետք է լինի:
-Ի՞նչ բարեմաղթանքներ կհղեք մարդկանց 2014 թվականի համար:
Բոլորին մաղթում եմ, որ թեթև տարի լինի և բոլոր խնդիրները, որ ծառանում են մարդկանց առաջ այնպիսի թեթևությամբ լուծվեն, որ նույնիսկ իրենք էլ չնկատեն, որ այն ամենն ինչ ծանր էր թվում: Մաղթում եմ հաջողություններ, սեր, առողջություն և բարեկեցիկ կյանք:
Operativ.am-ի անձնակազմը շնորհավորում է Լուսինե Բադալյանին և իր ընտանիքին Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով անսահման երջանկություն 2014 թվականին:
Զրուցեց՝ Գայանե Մելիքյանը