Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ
Ջասթին Բիբերն արդեն երկու տարի է, ինչ բեմ դուրս չի գալիս։ RadarOnline-ի ինսայդերները հայտնում են, որ դա մեծապես ազդել է արտիստի ֆինանսական վիճակի վրա։
Անանուն աղբյուրը հայտնում է, որ Ջասթինը երկար ժամանակ բեմ չի բարձրանում և նոր թրեքեր չի ձայնագրում, երգիչը գրեթե սնանկացել է: «Ջասթինի համար գործերը լավ չեն ընթանում։ Առանց դրամական հոսքերի, նա չի կարողանա երկար պահպանել իր էքստրավագանտ ապրելակերպը»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ հայտնել է ինսայդերը:
Հստակեցվում է, որ մեծ շրջագայությունը կարող է բարելավել ֆինանսական վիճակը, սակայն դա անհնար է աստղի առողջական խնդիրների պատճառով։ 2023 թվականին Բիբերի մոտ ախտորոշվել է Ռամսեյ-Հանթի համախտանիշ (արտաքին ականջի մաշկի վիրուսային վարակ՝ ցանի, ականջի ցավի և դեմքի նյարդի ծայրամասային կտրվածքի տեսքով)։