Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղում գտնվող «Նյուքասլը» հետաքրքրված է 31-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նյուքասլը» հետաքրքրված է նաև Սերխիո Ռամոսի ծառայություններով։ Եվ Պոգբան, և Ռամոսն անգլիական ակումբին կարող են միանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Պոգբան շարունակում է կրել իր որակազրկումը հակադոպինգային կանոնները խախտելու համար, սակայն հունվարին նա կկարողանա լիարժեք մարզումներ սկսել թիմի հետ, իսկ մարտին կվերադառնա պաշտոնական հանդիպումներին, փոխանցում է Armsport-ը։