Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը
Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար:
«Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին Սայրուսը:
Lunar Outpost-ի ղեկավարը վստահ է, որ Starship-ը կկարողանա հուսալի վայրէջք կատարել լուսնի մակերևույթի վրա՝ համաձայնագրում նշված ժամկետներում։