Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը
Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում «Նոան» նոյեմբերի 28-ին Երևանում կմրցի «Վիկինգուրի» հետ։ Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբից, «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) խաղի օրը կաշխատեն մինչև ժամը 01:00-ն։
««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00-ն։
Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ «Նոա»-«Վիկինգուր» խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21։45-ին։