Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավիթ Համբարյանը ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: