ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարևոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում:
Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու համար:
Երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերից բացի՝ ՀՀ ԱԺ նախագահի և Հայաստանում Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: