Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր Ռոհաչն անդրադարձել են խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացին
Նոյեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը American Enterprise ինստիտուտում (AEI) հանդիպում է ունեցել ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանը և Դ․Ռոհաչն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացներին։
Դեսպանը կարևորել է կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ որպես տարածաշրջանի տնտեսական իրական ներուժի բացահայտման նախապայման։