Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամուրջը ամեն պահի հնարավոր է փլուզվի
Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Զարթոնք ու մի քանի գյուղեր կապող կամուրջը ամբողջությամբ կարելի է ասել վտանգ է իրենից ներկայացնում։ Դեռ սովետական տարիներին կառուցված կամուրջն արդեն բաժանվել է 4 մասի։ Առաջացել են «մարդաբոյ» փոսեր ու ճաքեր ու դրա վրայով երթևեկում են մի քանի գյուղերի բնակիչներ, ինչպես նաև Հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից՝ այդ հատվածով անցնող բեռնատարներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները հույս էին հայտնում, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հետևողական կլինի, որպեսզի այս կամուրջը փրկեն կործանումից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։