Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։
«Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի դեպի շվեդական ջրեր»,- ասել է Քրիսթերսոնը Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում:
Քրիսթերսոնն ասել է, որ Շվեդիայի կոչը կարող է «օգնել ամրապնդել համագործակցությունը և չի ենթադրում որևէ մեղադրանք կամ քրեական հետաքննություն» նավաստիների նկատմամբ:
Քրիստերսոնը հավելել է, որ Շվեդիայի իշխանությունները նավի անձնակազմից դեռևս պատասխան չեն ստացել։
Ինչպես հայտնում է Marine Traffic կայքը, բեռնանավը դեռ խարսխված է Դանիայի նեղուցների հյուսիսային մասում՝ Դանիայի տարածքային ջրերին մոտ։ Այն վերահսկվում է շվեդական, դանիական և գերմանական նավատորմի կողմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվել է Լիտվայի և Շվեդիայի, իսկ հաջորդ օրը՝ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա հաղորդակցության մալուխը։
Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Շվեդիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բալթիկ ծովում մալուխի վնասման պատճառների վերաբերյալ։