«Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշաննա Թովմասյանի գրառումը՝ եղբոր մահից հետո
«Երկուսով հիմա վերևից ինձ կնայեք ու կհպարտանաք, երևի․․․ Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»,-նման գրառում է կատարել դերասանուհի Շուշաննա Թովմասյանը՝ եղբոր մահից որոշ ժամանակ անց։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ բուժհաստատության բակում դանակահարության հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել 35-ամյա Ա․Թ․-ն։
Մահացած տղամարդը դերասանուհու եղբայրն էր։