Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. Փաշինյանը մանրամասներ է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ:
«Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Քննարկել եմ ՔՊ վարչության հետ եկել եմ այն եզրակացության, որ առաջիկայում Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ»: