ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի թեկնածու

ՔՊ վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ է հրապարակել։
«Վարչությունը նաև որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»,- գրել է նա։