Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրան զրկել են հավատարմագրումից։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակիցներից մեկը դիվերսիոն գործունեություն է իրականացրել, որը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: