Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և հայ-ամերիկյան բիզնես կապերի ամրապնդման հնարավորությունները
Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը Հայաստանում ԱՄՆ առևտրային պալատի անդամների հետ քննարկել է ներդրումային այն հնարավորությունները, որոնք թույլ կտան նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և հայ-ամերիկյան բիզնես կապերի ամրապնդմանը։
Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից: