ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սարուխանյանը հերքել է շրջանառվող լուրերը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերքել է տարբեր լրատվականների կողմից շրջանառվող՝ ՔՊ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լուրերը:
«Սիրելի՛ Գյումրեցիներ,
Իրենց լրատվական համարող կայքերը շարունակում են ապատեղեկատվություն, սուտ լուրեր տարածել։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում որևէ մեկի մասնակցությամբ որևէ միջադեպ չի եղել»,- գրել է Սարուխանյանը։