Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի. կազմը հայտնի է
Վարչապետը որոշում է ստորագրել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ կոմիտեի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ։
Կազմը՝ այստեղ:
Հիշեցնենք՝ 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: