Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում է։
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր նա հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետն այդ մասին տեղեկացրել է սոցցանցի իր էջերում։
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստանում է»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։