Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chevrolet»-ն. վիրավոր կա
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շերամի փողոցում բախվել են «BMW», «Audi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: