Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վրա. Աղազարյանը շտկում է իր խոսքերը
Ես վիրավորված չեմ Ալեն Սիմոնյանից, շատ շնորհակալ եմ իր մարդկային, էմոցիոնալ արտահայտությունների համար, կոնտեքստից կտրում են իմ խոսքերը։ Այս մասին 24News-ին պարզաբանեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ասում եմ ամենայն ջերմությամբ՝ Ալեն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական խոսքերով ճնշեց ինձ, երկրորդ դեպքն է իմ ընկերներից, որ այդպես ազդել է իմ ներաշխարհի վրա, միայն դրական իմաստով եմ դա ասում: Նա ընկերական այնպիսի վիճակում դրեց ինձ, որ իր բերած փաստարկներին դժվարությամբ էի հակադրվում»,- ընդգծեց Աղազարյանը։
Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր մանդատը վայր չի դնի մինչև չխորհդակցի արտասահմանից եկող ընկերոջ հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։