Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով․ Աղազարյան
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արձագանքելով լրագրողի այն հարցին, թե Ալեն Սիմոնյանը սպառնացե՞լ է իրեն։
Լրագրողների այն հարցին, թե վիրավորել է ԱԺ նախագահն իրեն, Աղազարյանը պատասխանեց․
«Չէ, ուր էր, թե վիրավորեր, պատասխանը ստանար, վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»,- ասաց Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հանդիպել էին։
Երևում է՝ հանդիպումը հարթ չի անցել։