Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
1. Ամալյա Գեղամի Կարապետյանին 2024 թվականի նոյեմբերի 29-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետի պաշտոնից»։