QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր
Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի, կսահմանվի 7 օր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով՝ այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանվելով 7 օր։
Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։