Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 6-րդ շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ փակելով շենքի մուտքի ճանապարհը, հայտնում է Shamshyan.com-ը:
Ծառի տապալման պատճառով վնասվել է շենքի մուտքի մոտ կայանված «Range Rover» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, ում հանձարարականով Կանաչապատման աշխատակիցները պետք է ժամանեն ու ծառը էլեկտրական սղոցներով մասնատեն:
Մինչ այդ փրկարարները սահմանազատել են տարածքը:
Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ մնացել է օդում կախված:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում պարզում են վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: